Հայաստան են ժամանել մեծ քանակությամբ բժշկական պարագաներ

Չինաստանից չարտերային թռիչքով Հայաստան են ժամանել մեծ քանակությամբ բժշկական պարագաներ կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների պաշտպանությունն ապահովելու համար:

  • Ապրիլ 18, 2020
  • ԻՀ մամուլ
  • 4 Նկարներ

«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից $ 100,000 նվիրատվության (ինչպես նաեւ այլ բարեգործական կազմակերպությունների նվիրատվությունների) շնորհիվ եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (UNWFP) օժանդակությամբ, ինչպես նաեւ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ շուրջ 150 000 անձնական պաշտպանության սարքավորումներ՝ ներառյալ բժշկական հագուստներ, դիմակներ, զգեստներ, անվտանգության ակնոցներ, ձեռնոցներ եւ այլն, հանձնվել են ՀՀ Առողջապահության նախարարությանը: