«Իզմիրլյան» հիմնադրամը $ 100.000 կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին

«Իզմիրլյան» հիմնադրամը 100.000 ԱՄՆ դոլար կհատկացնի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին աջակցելու նպատակով

  • Ապրիլ 07, 2020
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

«Իզմիրլյան» հիմնադրամից հայտնել են, որ միջոցները հիմնականում ուղղվելու են բժիշկների անձնական պաշտպանության միջոցների (N95 դիմակներ, պաշտպանիչ հագուստ, ձեռնոցներ, դիմավահաններ եւ այլն) ձեռքբերման, ինչպես նաեւ առողջապահության նախարարության մատնանշած այլ կարիքների համար: