Ձեռք ձեռքի
Ժամանակաշրջան : 2020 - 2021 թթ
Իզմիրլյան հիմնադրամը, ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, այն է` նպաստել հասարակության սոցիալապես անապահով խավերի հզորացմանը և պլաստիկ տարաների օգտագործման կրճատմանը, ֆինանսավորել է «Ձեռք ձեռքի» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է սոցիալական ձեռնարկություն, որտեղ աուտիզմ ունեցող երիտասարդները ներգրավվել են էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրության մեջ: Ծրագրի նպատակն էր նպաստել հասարակության սոցիալապես խոցելի խմբերի և սոցիալական ձեռնարկությունների հզորացմանը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր արտադրության խթանմանը:
Ծրագրի արդյունքում աուտիզմի սպեկտրի խանգարումներով 19 երիտասարդներ աշխատանքի ընդունվեցին «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի սոցիալական ձեռնարկությունում և ունեն եկամտի կայուն աղբյուր: Երիտասարդ աշխատակիցները հայտնում են, որ զբաղվածությունն իրենց համար ծառայել է որպես հզորացման աղբյուր։ Ավելին, ծնողները հայտնում են իրենց դեռահասների վարքագծի զգալի դրական փոփոխությունների մասին:
Ծրագիրը հանգեցրել է աուտիստ երիտասարդների աշխատանքային միջավայրում անցկացրած ժամերի ավելացմանը (օրական 4-6 ժամ)՝ նպաստելով նրանց սոցիալական ներառմանը, հաշվի առնելով նաև, որ նրանք շփվում են հաճախորդների հետ (ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ հեռախոսով) և ներգրավված են նաև ապրանքների առաքման գործընթացներում։ Արդյունքում ծնողները լրացուցիչ ժամանակ են ստացել՝ այլ արդյունավետ գործունեությամբ զբաղվելու համար։ Դրանք թարգմանվում են կամ աշխատանքային հնարավորությունների, արտադրության ավելացման, կրթության մակարդակի բարելավման կամ ժամանցի համար հավելյալ ժամանակի:
Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է 26 շահառու, որոնք հաղորդում են արտադրական պրակտիկաների և տեխնոլոգիաների ոլորտում նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու մասին:
Ծրագրի շնորհիվ բարելավվեց «Քայլ առաջ» ՀԿ-ի կայունությունը, քանի որ սոցիալական ձեռնարկության եկամուտներից սնվում են ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը: Սա ապահովում է ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կայունությունը, որոնք միտված են ծառայություններ մատուցել աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաներին/երիտասարդներին: Ավելին, այն ապահովում է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի աշխատակիցների համար լիարժեք աշխատանքի հնարավորություն և եկամտի կայուն աղբյուր: