Ներառական ֆուտբոլը՝ որպես հատուկ կարիքներ ունեցող երեխաների սոցիալական ներառման արդյունավետ գործիք
Մարզական հնարավորությունների հասանելիություն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար
«Իզմիրլյան» հիմնադրամի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ստորագրվել է նվիրաբերության պայմանագիր՝ ուղղված «Ներառական ֆուտբոլի զարգացում հատուկ կարիքներ (հաշմանդամություն) ունեցող երեխաների համար» ծրագրի համաֆինանսավորմանը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ֆոտբոլի ֆեդերացիայի կողմից։
Ծրագրի նպատակն է նպաստել հատուկ կարիքներ ունեցող երեխաների լիարժեք սոցիալական ներառմանը և առողջ զարգացմանը՝ ներառական ֆուտբոլի միջոցով ստեղծելով անվտանգ, հասանելի և աջակցող սպորտային միջավայր։
Ծրագիրը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս զբաղվել ֆուտբոլով՝ բարձրացնելով նրանց ֆիզիկական ակտիվությունը, զարգացնելով թիմային համագործակցությունը, սոցիալական և հաղորդակցական հմտությունները, ինչպես նաև ինքնավստահությունը։