Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իզմիրլյան» հիմնադրամ
Քննարկվել են Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իզմիրլյան» հիմնադրամ:
Հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը նախագահին ներկայացրել է հիմնադրամի գործունեության ռազմավարական ուղղությունները, կառուցվածքը և տարիների ընթացքում իրականացված ծրագրերը։ Տնօրենը մանրամասնել է հիմնադրամի կողմից կրթության, առողջապահության, սոցիալական, գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով դրանց կարևորությունը և ազդեցությունը։ Արմեն Չոբանյանը ներկայացրել է նաև ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել հիմնադրամի հետևողական և բազմաշերտ գործունեությունը՝ ընդգծելով այն որպես օրինակելի գործընկեր պետական կառույցների և տեղական համայնքների համար։