Նոր ծրագիր՝ ուղղված հայերենի զարգացմանը
Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում: «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում կնքվել է նաև համաձայնագիր Լեզվի կոմիտեի, «Իզմիրլյան» հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի միջև: Կողմերն ընդգծել են համագործակցության կարևորությունը, որը հանգեցնելու է ինստիտուցիոնալ փոփոխությունների ու հայերենի՝ որպես պետական լեզվի զարգացման խթանմանը: