Կկառուցվի ագրոդրոնների ուսուցման կենտրոն
Խելացի գյուղատնտեսության խթանում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ
Ըստ «Իմ Քայլը» և «Իզմիրլյան» հիմնադրամների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղում կկառուցվի նորարարական ագրոդրոնների ուսուցման կենտրոն։
Ծրագրի նպատակն է կառուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան ագրոդրոնների կենտրոն` զարգացնելու խելացի գյուղատնտեսությունը` ընդգրկելով վերջինիս բոլոր ոլորտները: Կենտրոնում հնարավոր կլինի ուսումնական կարճաժամկետ ծրագրերով վերապատրաստվել թե՛ բուհերի ուսանողներին, թե՛ գործող ֆերմերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր պարզապես հետաքրքրված են ագրոդրոնների կիրառմամբ՝ գյուղատնտեսության արդիականացման նպատակով։
Դասավանդվող ծրագրերը մշակվելու են «Իմ Քայլը» հիմնադրամի և ՀԱԱՀ-ի համագործակցությամբ՝ տեղայնացնելով միջազգային առաջավոր փորձը։