Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել «Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման և խնամքի ապահովում» Ծրագրին
Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի հավասար հասանելիության ապահովում քաղցկեղով ախտորոշված, ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող երեխաների համար
2025 թվականին, հիմնվելով «Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման և խնամքի ապահովում» Ծրագրի 1-3-րդ փուլերի հաջող ընթացքի և արդյունքների վրա, «Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է աջակցությունը «Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման և խնամքի ապահովում» Ծրագրին՝ ֆինանսավորելով Ծրագրի 4-րդ փուլի իրականացումը։
Ծրագրի ուղղակի շահառուներն են քաղցկեղով ախտորոշված, Հայաստանում բնակվող ծանր սոցիալ-տնտեսական կարգավիճակում գտնվող 0-18 տարեկան չորս երեխա:
Ծրագիրն իրականացվում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի և Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում գտնվող մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի կողմից: