Բժշկական կենտրոն

2013 թվականից ի վեր

Բժշկական կենտրոն Երևանում

Հայաստանի առողջապահության ոլորտում հիմնադրամի ամենախոշոր բարեգործական ներդրումային ծրագրերից մեկը մեկնարկեց 2008 թվականին Երևանում: Այն իրականություն դարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ, Իզմիրլյան հիմնադրամի և բարերար Լուիզ Սիմոն Մանուգյանի հսկայական նվիրատվության արդյունքում: Իզմիրլյան բժշկական կենտրոնն իր դռները բացեց 2013 թվականին:

Այսօր Իզմիրլյան բժշկական կենտրոնը Երևանի առաջատար բժշկական հաստատություններից մեկն է: Բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցումից զատ` Իզմիրլյան բժշկական կենտրոնն իրականացնում է նաև սոցիալական տարբեր ծրագրեր՝ թիրախելով Հայաստանի խոցելի բնակչությանը՝ այդ թվում Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած սիրիահայ փախստականներին։